«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Որ վարչապետերը հեշտ աշխատեն

Որ վարչապետերը հեշտ աշխատեն
19.09.2013 | 23:49

Քանի որ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները փակ ռեժիմով են ընթանում, դժվար է ասել, թե որն է նման հանձնաժողովի նպատակահարմարությունը:
Շրջանառվող լուրերի համաձայն, այս հանձնաժողովը պետք է համապատասխան փոփոխություններ մշակի կառավարման համակարգում, այսինքն, անցում խորհրդարանական համակարգի: Թեև առայժմ սա, ըստ հանձնաժողովի անդամների, օրակարգում ներառված չէ, բայց բացառված չէ, որ ինչ-որ պահի կքննարկվի:
Բարեփոխումներից մեկը, որը հաստատ կյանքի կկոչվի, փոխվարչապետերի ավելացումն է: Ըստ այդմ, պարզեցվում է կառավարման համակարգը, այլ խոսքով, մի քանի նախարարություններ, հատկապես ուժային, ունենալու են մի փոխվարչապետ, ով անձամբ աշխատելու է վարչապետի հետ: Ասել է` ձերբազատվում են այսօրվա աշխատաոճից, երբ յուրաքանչյուր հարցի համար նախարարներն առանձին են ներկայանում վարչապետին: Բարեփոխումից հետո փոխվարչապետերը պետք է ստանձնեն տվյալ նախարարությունների «վերադասի» պաշտոնը:
Սակայն, կառավարման համակարգը «թեթևացնելուն» զուգահեռ, փաստ է, որ գործադիր իշխանությունը «ծանրաբեռնվում» է ևս մի քանի պաշտոնյաներով, ինչը ենթադրում է նաև ֆինանսների որոշակի «ներդրում»:
Հիշեցնենք, որ մինչև 2014-ի ապրիլի 20-ը հանձնաժողովը նախագահին պետք է ներկայացնի ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, և եթե այն հավանության արժանանա, տասն ամսվա ընթացքում երկրի ղեկավարի սեղանին կդրվի բարեփոխումների նախագիծը:


Լուրերը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ